Պուտինը եւ Միրզիյոեւը տվել են առաջին ատոմակայանի շինարարության մեկնարկը

09:20   20 Հոկտեմբեր 2018    358

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը տվել են հանրապետությունում ռուսական դիզայնով առաջին ատոմային Էլեկտրակայանի շինարարության մեկնարկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները տեսակապով ապագա ատոմակայանի կառուցման հարթակի հետ արարողությանը մասնակցել են «ՈւզԷքսպոկենտրոնից», որտեղ ընթանում Է միջտարածաշրջանային համագործակցության ռուս-ուզբեկական համաժողովը:

Միջջոցառումը տեղի Է ունեցել Ուզբեկստան ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում: Ինչպես ավելի վաղ հայտնվել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ուզբեկստանում ատոմակայանի շինարարության արժեքը գնահատվում Է մոտավորապես 11 մլրդ դոլար:

Առաջին Էներգաբլոկը ենթադրաբար կգործարկվի 2028 թվականին: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Ռուսաստանը եւ Ուզբեկստանը 27 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների՝ Տաշքենդում ընթացող միջռեգիոնալ համաժողովում:

«Միջտարածաշրջանային համագործակցության ռուս-ուզբեկական առաջին համաժողովի շրջանակներում ստորագրված են շուրջ 800 առեւտրաներդրումային համաձայնագրեր ու հուշագրեր՝ մոտավորապես 27 մլրդ դոլար ընդհանուր գումարի»,- ասված Է Ուզբեկստանի Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նաեւ նշել են, որ պայմանավորվածություն Է ձեռք բերվել 79 ուզբեկա-ռուսական համատեղ ձեռնարկությունների, 23 առեւտրական տների բացման եւ Ուզբեկստանում 20 մեծածախ-բաշխիչ կենտրոնների ստեղծման շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Միրզիյոեւ   Ուզբեկստան  


Վերնագիրի այլ պիտակները