Apple-ը «հատուկ իրադարձություն» է խոստացել հոկտեմբերի 30-ին

09:36   20 Հոկտեմբեր 2018    195

Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին «հատուկ իրադարձություն» կկազմակերպի Նյու Յորքում:

Ինչպես ենթադրում է CNBC հեռուստաալիքը, ամենայն հավանականությամբ, դա կլինի նոր սարքերի շնորհանդես iPad պլանշետների եւ MacBook նոութբուքերի շարքերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Apple-ի հատուկ իրադարձություն: Ուղիղ հեռարձակում Բրուքլինից, դիտեք հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ին »,- ասված է հոկտեմբերի 18-ին ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասնություններ չեն բերվում: Apple-ը սեպտեմբերի կեսերին անցկացրեց նոր արտադրանքի շնորհանդես՝ նորացնելով iPhone սմարթֆոնների շարքը եւ ներկայացնելով Apple Watch սմարթ-ժամացույցների բարելավված տարբերակը:

Շնորհանդեսի նախաշեմին բազմաթիվ վերլուծաբաններ կանխատեսել էին, որ Apple-ը կարող է հայտարարել նոր սարքերի մասին iPad պլանշետների եւ MacBook-երի շարքերում կամ էլ նորացնել իր AirPod անհաղորդալար ականջակալները, սակայն դա տեղի չունեցավ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները