Բրիտանացի զինվորականները Նորվեգիա են ժամանել

10:56   20 Հոկտեմբեր 2018    338

Բրիտանացի զինվորականները Նորվեգիա են ժամանել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժություններին, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանը:

«Քանի որ Արկտիկան եւ Ծայր Հյուսիսը ավելի ու ավելի ռազմականացված են դառնում, հիմա Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար ավելի քան երբեւէ կարեւոր է դառնում ամենաբարդ պայմաններում մարզվելը: Սա իսկապես ստուգում է ցանկացած ագրեսիա զսպելու մեր ունակությունը, որին կարող ենք բախվել սպառնալիքների մեծացման դարաշրջանում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մարկ Լանքասթերը:

Գերատեսչությունից հայտնել են, որ միջոցառմանը կմասնակցեն 2700 բրիտանացի զինծառայողներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները