Հնդկաստանում գնացքի վրաերթի հետևանքով 60 մարդ է մահացել

11:18   20 Հոկտեմբեր 2018    251

Հնդկաստանի հյուսիսում գտնվող երկաթգծ վրա տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 60 մարդ, ավելի քան 70-ը՝ վիրավորվել:

Աղետը տեղի է ունեցել Ամրիթսար քաղաքի մերձակայքում: Այդ օրը նշվում էր Դաշահրի տոնը, որի շրջանակում խրթվիլակ են այրում: Տարբեր աղբյուրների համաձայն, 300-ից 700 հոգի էր հավաքվել երկաթգծի մոտակայքում ծիսակարգին հետևելու համար:

Ըստ ականատեսների՝ փառատոնի մասնակիցները ճայթուկների աղմուկի պատճառով չեն լսել մոտեցող գնացքի ձայնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները