Աֆղանստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

11:50   20 Հոկտեմբեր 2018    259

Աֆղանստանում ընտրողներն այցելում են ընտրական տեղամասեր՝ իրենց թեկնածուներին ձայն տալով «Թալիբանի» կողմից սպառնալիքների եւ անվտանգության խստագույն պայմաններում, փոխանցում է BBC-ն:

Աֆղանստանի խորհրդարանի 250 պատգամավորական մանդատի համար պայքարում են ավելի քան 2500 թեկնածուներ:

Ընդ որում՝ անվտանգության նկատառումներով փակվել է ընտրական տեղամասերի ավելի քան 30 տոկոսը, քանի որ մինչեւ ընտրությունների մեկնարկը սպանվել է 10 թեկնածու:

Պարբերականը հայտնում է, որ Քանդահարի նահանգում ընտրությունները տեղափոխվել են տեղական ոստիկանության ղեկավարի սպանության պատճառով. նրան սպանել էր կեղծ թիկնապահը:

Բարձր մակարդակով անվտանգության խորհրդակցությունից հետո իրագործված հանցագործության պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները