Թրամփի գործունեությանը հավանություն չի տալիս ընտրողների 51%-ը

13:04   20 Հոկտեմբեր 2018    239

Ամերիկյան ընտրողների կեսից ավելին բացասաբար է գնահատում Դոնալդ Թրամփի գործունեությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Այս մասին են վկայում ուրբաթ օրը հրապարակված հարցման արդյունքները, որ իրականացվել է FoxNews հեռուստաընկերության պատվերով՝ հոկտեմբերի 10-16-ը։ Արդյո՞ք նրանք հավանություն են տալիս նախագահի գործունեությանը հարցին դրական է պատասխանել հարցվածների 47%-ը, բացասական՝ 51%-ը, 2%-ը ձեռնպահ է մնացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախորդ հարցման համեմատ, որն անց էր կացվել մեկ ամիս առաջ, Թրամփի գործողություններին վստահաբար հավանություն տվողների թիվն աճել է 27%-ից հասնելով 31%-ի, իսկ նրան մասամբ հավանություն տվողների թիվը կրճատվել է 18-ից հասնելով 16%–ի։ 43% նախկին մակարդակի վրա է մնացել նրանց թիվը, ով վստահաբար չի ընդունում նրա քաղաքականությունը, իսկ մասամբ հավանություն չտվողների թիվը կրճատվել է՝ 9-ից հասնելով 8%–ի։

Հարցվածների 57%-ը դժգոհ է Թրամփի քաղաքականությունից միջռասայական ոլորտում, 55%-ը՝ ներգաղթի հարցերում, 53%-ը՝ առողջապահության ոլորտում, 51%-ը՝ սահմանին անվտանգության ապահովման հարցում, ամեն երկրորդին դուր չեն գալիս նախագահի գործողությունները ԱՄՆ գերագույն դատարանի թեկնածուների առաջադրման հարցերում, 49%-ը հավանություն չի տալիս նախագահի քաղաքականությանը միջազգային առևտրի ոլորտում։

Հարցմանը ամերիկյան 1007 ընտրող է մասնակցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները