Դուբայի բոլոր տաքսիներում անվճար Wi-Fi կլինի

13:21   20 Հոկտեմբեր 2018    230

Դուբայն իր բնակիչներին եւ զբոսաշրջիկներին քաղաքային բոլոր 10 800 տաքսիներում անվճար Wi-Fi կտրամադրի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ ծրագիրը մի քանի փուլով կիրականացվի: Սկզբում ընկերությունը, որը Wi-Fi է տրամադրելու, կթեսթավորի այս ծառայության պահանջարկը։

«Հնարավոր չէ Wi-Fi տեղադրել միանգամից բոլոր 10 000 ավտոմեքենաներում։ Պետք է իմանալ, թե ինչպես են տարբեր մարդիկ օգտագործում այդ ծառայությունը»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Այնուամենայնիվ, ծրագիրը մշակողների գնահատականով՝ կլինեն ոչ քիչ ճանապարհորդներ, առաջին հերթին՝ բիզնեսմենները, ովքեր կցանկանան օդանավակայանից հյուրանոց տանող ճանապարհին Wi-Fi օգտագործել՝ e-mail-ը ստուգելու կամ մեսենջերով հաղորդակցվելու համար։

Դուբայի տաքսիներում զբոսաշրջիկների համար ինտերնետը նորություն չէ։ 2016թ․ քաղաքի օդանավակայանի 500 տաքսիներում անվճար Wi-Fi էր միացվել։ Անցյալ տարի փորձարկման նպատակով այս ծառայությունը հասանելի դարձավ քաղաքային 700 տաքսիներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները