Չինացի բժիշկները 11 կենդանի մակաբույծ են հանել 5 ամսական երեխայի աչքի միջից. Լուսանկար

12:34   20 Հոկտեմբեր 2018    394

Չինացի բժիշկները 11 կենդանի մակաբույծ են հանել 5 ամսական երեխայի աչքի միջից, գրում է Daily Mail-ը:

Պարբերականի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել չինական Շենսի նահանգի Սիան քաղաքում:

Տղա երեխային հիվանդանոց է տարել նրա մայրը: Նա նկատել է, որ երեխան անհանգիստ է իրեն զգում: Երեխայի զննման ժամանակ բժիշկները նրա աչքի խնձորակում և ստորին կոպի տակ բազմաթիվ նեմատոդներ են հայտնաբերել, ինչից հետո հեռացրել են դրանք:

Բժիշկները պարզել են, որ երեխան վարակվել է աչքի ինֆեկցիայով, որն առաջացել է Thelazia callipaeda կլոր որդերի պատճառով: Այս վարակը հանդիպում է մարդկանց, կատուների ու շների մոտ:

Երեխայի մայրը պատմել է, որ իրենք ընտանի կենդանիներ չեն պահում, սակայն երեխան շփում է ունեցել հարևանի կենդանիների հետ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները