Amnesty International-ը կասկածում է Հաշքաջիի սպանության գործով Ս. Արաբիայի քննությանը

12:52   20 Հոկտեմբեր 2018    337

Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից կատարվող լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության քննության «անկողմնակալությունը» կշարունակի մնալ կասկածելի այն բանից հետո եւս, երբ թագավորության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում վեճի հետեւանքով նրա մահվան մասին, փոխանցում է Аssociated Press-ը:

Կազմակերպության ներկայացուցիչ Ռոյա Ռագեն շաբաթ հայտարարել է, որ իրավապաշտպան կազմակերպությունները միանգամայն հստակ պնդել էին «ՄԱԿ անկողմնակալ եւ անկախ հետաքննության անհրաժեշտության մասին՝ տեղի ունեցածը պարզելու եւ Հաշքաջիի համար արդարադատության երաշխավորման նպատակով»:

Նա հավելել է, որ իրավապաշտպան կազմակերպությունները շահագրգռված են հստակ եւ անկողմանակալ հետաքննությամբ:

Hayatsk.info


Հեշթեգներ: Amnesty-International   Հաշքաջի  


Վերնագիրի այլ պիտակները