Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019 թվականի սկզբին. Reuters

14:22   20 Հոկտեմբեր 2018    388

ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին, հայտնում է Reuters-ը:

«Ամենայն հավանականությամբ, հանդիպումը կանցկացվի հաջորդ տարին սկսվելուց անմիջապես հետո»,- պարբերականին ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի ամիսներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԹրամփիեւԿիմՉենԸն  


Վերնագիրի այլ պիտակները