ԱՄՆ-ում վտանգավոր և անհայտ հիվանդության համաճարակ է

16:37   20 Հոկտեմբեր 2018    141

ԱՄՆ-ում «թափ է առնում» սուր միելիտ հիվանդությունը, որը վնասում է նյարդային համակարգը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս տարի բժիշկները հիվանդության 127 դեպք են արձանագրել:

Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիայի կենտրոնի փորձագետները նշել են, որ չգիտեն, թե ինչ հանգամանքներում են մարդիկ վարակվում: Բժիշկների կանխատեսմամբ՝ հիվանդությունը կտարածվի:

Տվյալ պահին հիվանդությունը տարածված է ԱՄՆ բոլոր շրջաններում: Վարակվում են միայն մինչև 18 տարեկան երեխաները: Պացինետների միջին տարիքը 4-ն է: Ախտահարվում է երեխաների ողնուղեղը, ինչի հետևանքով ցմահ պարալիչ է զարգանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները