ԱՄԷ-ն եւ Բահրեյնն աջակցել են Հաշքաջիի գործով սաուդյան իշխանությունների գործողություններին

18:44   20 Հոկտեմբեր 2018    141

Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը հայտարարել են սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության քննության շրջանակում Էր Ռիադի ձեռնարկած միջոցառումներին իրենց աջակցության մասին:

«ԱՄԷ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել բեն Ազիզ Ալ Սաուդի հրամանը՝ կապված ողբերգական միջադեպի հետ, որը հանգեցրել է Ջամալ Հաշքաջիի մահվանը,- ԱՄԷ-ի ԱԳՆ հայտարարությունն է մեջբերել Էմիրությունների WAM գործակալությունը: - Սաուդյան Արաբիայի թագավորությունը պետություն է, որը հիմնադրվել է արդարության եւ օրինականության սկզբունքների վրա, ինչը հաստատում են անցկացված քննությունից հետո թագավորի ընդունած որոշումները», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բահրեյնի ԱԳՆ-ն, իր հերթին, ընդգծել է, որ «բոլոր հարցերում եւ գործողություններում ամբողջությամբ աջակցում է Սաուդյան Արաբիային ու մերժում է նրա անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ կայունությունը խափանելու ցանկացած փորձ»: «Թագավոր Սալմանի (Հաշքաջիի գործով) որոշումներն ուղղված են արդարադատության եւ արդարության ապահովմանը»,- գերատեսչության հայտարարությունը մեջբերել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել էին Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում ծագած վեճի հետեւանքով Հաշքաջիի մահը: Սպանության գործով ձերբակալվել է 18 սաուդահպատակ, քննությունը շարունակվում է: Միաժամանակ, սաուդցի միապետը հրաման է ստորագրել հետախուզության բարձրաստիճան սպաներին ազատելու մասին, այդ թվում՝ գերատեսչության ղեկավարի տեղակալ, գեներալ Ահմեդ Ասրիին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄԷ   Բահրեյն  


Վերնագիրի այլ պիտակները