Պատարկացիշվիլիի սպանության գործով Վրաստանում կարող են ձերբակալվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

19:04   20 Հոկտեմբեր 2018    131

Վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանության գործով Վրաստանում կարող են ձերբակալվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Եթե դատարանը հաստատի այն, ինչ այսօր ասում են դատախազն ու քննիչը, ապա չի բացառվում, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատիժը կարող է խստացվել, իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվել պատասխանատվության՝ ենթարկվեն», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունն ապացուցված է համարել, որ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունն արտոնվել է այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից:

Նշենք, որ Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Բադրի Պատարկացիշվիլին, անսպասելիորեն մահացել է 2008 թվականի փետրվարի 12-ին, Լոնդոնի մոտակայքում գտնվող իր առանձնատանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները