NASA-ն որոշել է մարդկանց Վեներա մոլորակ ուղարկել

19:25   20 Հոկտեմբեր 2018    150

NASA-ն մշակել է դեպի Վեներա թռիչքի մի նախագիծ, որն իր մեջ ներառում է դիրիժաբլի օգնությամբ մոլորակի ուսումնասիրություն, որտեղ արշավախմբի անդամները կարող են անցկացնել մի ամբողջ ամիս, մինչև կվերադառնան Երկիր մոլորակ։

Մոլորակի մակերևույթի վա վակրէջք կատարել չի նախատեսվում։ Չնայած նրան, որ Վեներան իր երկրաբանական կառուցվածքով շատ նման է Երկիր մոլորակին, նրա մթնոլորտի յուրահատկությունները հանգեցնում են նրան, որ այդ երկնային մարմնի մակերևույթը այնքան շիկացած է, որ այնտեղ կարող է հալել կապարը։ Այն ծածկված է խառնարաններով, հրաբուխներով և լավայի դաշտերով, և ջերմաստիճանը այստեղ ամենաբարձրն է Արեգակնային համակարգում, նույնիսկ ավելի բարձր, քան Արևին ամենամոտ հեռավորության վրա գտնվող Մերկուրի մոլորակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես Վեներայի մթնոլորտի վերին, այնպես էլ ստորին շերտերում հնարավոր չէ հարմարավետություն ապահովել մարդկանց համար։ Սակայն մթնոլորտի վերին շերտերում, ինչ-որ տեղ 50 կմ բարձրության վրա, խտությունը և ճառագայթման մակարդակը նման են Երկրի տվյալներին: Ահա այստեղ, ըստ NASA-ի փորձագետների, երկու տիեզերագնացները պետք է մեկ ամբողջ ամիս անցկացնեն։ Այդ ողջ ընթացքում նրանք կարող են հետազոտություն անցկացնել և ուսումնասիրել մոլորակը «օդից»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   NASA  


Վերնագիրի այլ պիտակները