Ամերիկյան քոլեջում ռոբոտը սկսել է փիլիսոփայություն դասավանդել

19:33   20 Հոկտեմբեր 2018    150

ԱՄՆ քոլեջներից մեկում ռոբոտը սկսել է փիլիսոփայություն դասավանդել։

Փորձարկումը արվել է ԱՄՆ Ռազմական ակադեմիայում, իսկ դասախոս ռոբոտը կրում է Բինա48 անունը։ Ընդհանրապես Բինա48-ը բավականին հին ռոբոտ է, որին տարբեր ժամանակներում անվանում էին խելացի կամ սոցիալական ռոբոտ, նույնիսկ անդրոիդ։

Դասախոսությունների ընթացքում ռոբոտը դասախոսներից մեկի՝ Ուիլիամ Բարիի հետ միասին դասախոսություն է կարդացել մոտ 100 ունկնդրի համար։ «Փորձարկման հիմնական նպատակը եղել է այն, որ պարզաբանենք, թե կարող է արդյոք ռոբոտը դաս անցկացրել դասարանում, կարող է արդյոք նա ուսանողների մոտ հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ»,- հայտարարել է Բարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դասախոսության սկզբում մենք կարծում էինք, որ այն զուտ ժամանցային բնույթ կունենա, սակայն մենք չափազանց զարմացած էինք, երբ ուսանողները սկսեցին նշումներ անել, իսկ ռոբոտը առանց դժվարության պատասխանում էր նրանց հարցադրումներին»,- հավելել է Բարին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները