Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր

20:16   20 Հոկտեմբեր 2018    144

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում կամրջով անցնող ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է, ավելի քան 20-ը վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին, վթարը տեղի է ունեցել Գուվահաթի և Մակալմուա բնակավայրերի մոտակայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը ճանապարհի դժվարանցանելի հատվածում, ինչից հետո ավտոբուսը բախվել է արգելապատնեշին և ընկել կամրջից:

Նշվում է, որ ավտոբուսը պատկանում է պետական տրանսպորտային ընկերությանը: Ներկա պահին տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները