Քանի տարի պետք է աշխատեն երիտասարդ եվրոպացիները մինչև թոշակառու դառնալը

20:33   20 Հոկտեմբեր 2018    204

Եվրոպական վիճակագրական գրասենյակը (Eurostat) հրապարակել է իր կանխատեսումը, թե որքան ժամանակ պետք է եվրոպացիները աշխատեն մինչև թոշակի անցնելը։

Հաշվարկների հիմքում Եվրամիության բնակիչն է, որը 2017թ․ 15 տարեկան է դարձել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջինում նա ստիպված է 36 տարի աշխատել, 3 տարի ավելի, քան 2000 թ. էր։ Առանձին երկրներում աշխատանքային կյանքի միջին տևողությունը կազմում է Իտալիայում 31,6 տարի, Շվեդիայում`41,7 տարի։ Եվրոպական մակարդակում տղամարդու և կնոջ միջև աշխատանքային կյանքի տևողության տարբերությունը կազմում է միջինում 5 տարի, տղամարդը պետք է աշխատի միջինում 38 տարի, իսկ կինը` 33 տարի: Ամենամեծ գենդերային տարբերությունը Մալթայում է՝ 12 տարի:

Eurostat-ի վիճակագրության մեջ ներկայացված են նաև Եվրամիության սահմաններից դուրս գտնվող մի քանի երկրների վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես, Թուրքիայի 15-ամյա բնակիչը կարող է ապավինել միայն 29 տարվա աշխատանքային կյանքին, իսկ իսլանդացին կաշխատի 47 տարի։




Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները