Մեքսիկայի նախագահը խոստացել է միգրանտների ներխուժում թույլ չտալ

20:43   20 Հոկտեմբեր 2018    141

Մեքսիկան միգրանտների անօրինական ներխուժում թույլ չի տա, սահմանը կարող են հատել միայն վիզա եւ անհրաժեշտ փստաթղթեր ունեցող միգրանտները։

Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուրբաթ երեկոյան մի խումբ միգրանտներ, կոտրելով Մեքսիկայի եւ Գվատեմալայի սահմանի մետաղյա ցանցը, որը բաժանում էր երկու երկրներին, ներխուժել են Մեքսիկա։ Ըստ տեղեկատվության՝ միգրանտներն իրենց ճանապարհը փակող ոստիկանների վրա քարեր են նետել, ինչի հետեւանքով 15 մարդ վիրավորվել է։

«Ինչպես ցանկացած պետություն, Մեքսիկան եւս թույլ չի տալիս եւ թույլ չի տա անօրինական ու մանավանդ բռնություններով ուղեկցվող ներխուժում իր տարածք։ Ագրեսիվ արարքները ոչ միայն հարվածի տակ են դնում երկրի անկախությունը, այլ նաեւ վտանգ են ստեղծում հենց իրենց՝ միգրանտների համար։ Հատկապես՝ երեխաների, կանանց եւ մեծահասակների համար»,- հայտարարել Է Նետոն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները