Կալիֆոռնիայում ֆիքսել են, թե ինչպես է ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարում ավտոմայրուղու վրա

21:44   20 Հոկտեմբեր 2018    148

Համացանցում է հայտնվել Կալիֆոռնիայի մայրուղիներից մեկում Piper PA-28-161 ինքնաթիռի իրականացրած արտակարգ վայրէջքի տեսանյութը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ թե ինչպես է ինքնաթիռը վայրէջք կատարում ավտոմայրուղու վրա՝ զգուշորեն հաշվարկելով հեռավորությունը մեքենաների միջև: Վարորդները միևնույն ժամանակ մի կողմ են քաշվել, բայց շարունակել են երթևեկութունը:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդանավում երկու մարդ է գտնվել՝ հրահանգիչ-օդաչուն և 35-ամյա աշակերտը: Երբ շարժիչի աշխատանքում խնդիրներ են առաջացել, օդանավի ղեկը ուսուցիչն է ստանձնել:

Վայրէջքից հետո ինքնաթիռը կայանատեղի են տեղափոխել:

Հեշթեգներ: Աշխարհ   Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները