Սահակաշվիլին պատրաստվում է արծաթե հարսանիքը նշել Վրաստանում

21:52   20 Հոկտեմբեր 2018    157

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մոտ ապագայում վերադառնալ հայրենիք, չնայած նրան, որ այդ երկրում նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր։

Քաղաքական գործչի կնոջ՝ Սանդրա Ռուլոֆի խոսքով՝ Վրաստանի նախկին ղեկավարը ցանկանում է շարունակել այն գործերը, որոնք նրան չի հաջողվել ավարտին հասցնել, նա «մեծ ծրագրեր» ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես ասում եմ, Միշան իրոք մտադիր է գալ։ նոյեմբերի 17-ին կլրանա մեր ամուսնության 25 ամյակը, և մենք ցանկանում ենք այդ օրը նշել այստեղ՝ Զուգդիդիում»,- ասել է Սանդրան։

Նա նաև հավելել է, որ Վրաստանում իրեն հաճախ են հարցնում, թե որտեղ է իր ամուսինը և երբ կվերադառնա։ Հիմա նա հույս ունի, որ ամուսինը կարող է վերադառնալ հանգիստ և առանց որևէ խնդրի։

Վայրէջքից հետո ինքնաթիռը կայանատեղի են տեղափոխել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները