Ճապոնիան վայելում է սակուռայի աշնանային անակնկալ ծաղիկները

22:33   20 Հոկտեմբեր 2018    120

Չնայած խորը հոկտեմբերին՝ Ճապոնիայի բնակիչներն ու զբոսաշրջիկները կրկին կարող են հիանալ ծաղկած սակուռաներով։

Ճապոնիայում թայֆունների շարքը հանգեցրել է նրան, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ողջ երկրով մեկ սակուռաները սկսել են ծաղկել։ Մասնավոր օդերևութաբանական կազմակերպությունը մեկ օրվա ընթացքում 364 հաղորդագրություն է ստացել ծաղկած ծառերի վերաբերյալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ծառերի մասնագետ Հիրոյուկի Վադայի խոսքով՝ փոթորիկներից հետո տարածված առավել տաք ջերմաստիճանները հավանաբար պատճառ են դարձել, որպեսզի Ճապոնիայի խորհրդանիշ հանդիսացող ծառերը ծաղկեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները