Անտարկտիդայում գիտնականները անթերի ձեւ ունեցող սառցաբեկոր են գտել

22:44   20 Հոկտեմբեր 2018    203

Անտարկտիդայում գիտնականների ուշադրությունը գրավել է տարօրինակ անթերի սառցաբեկորը, որն իրենից խորանարդ է ներկայացնում։

ՆԱՍԱ-ի աշխատակից Քելի Բրանտը բացատրել է․ «Սա սառույցների առաջացման ժամանակ տեղի ունեցող բավական տարածված երեւույթների հետեւանք է։ Սառույցի կույտերը մեծանալով՝ կոտրվում են սեփական ծանրությունից, եւ այդ կտորները հաճախ ուղիղ ձեւ են ունենում», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գտնված սառցե խորանարդի չափերը դեռեւս դժվար է որոշել։ Դրա անկյունագիծը մոտ 1,5 կիլոմետր կլինի։ Ընդ որում՝ երեւում է սառցաբեկորի միայն մի մասը, մնացած մասը ջրի տակ է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները