Կոլումբիայում Black Hawk ուղղաթիռի վթարի հետեւանքով չորս զինծառայող է զոհվել

22:52   20 Հոկտեմբեր 2018    158

Կոլումբիայում վթարի է ենթարկվել Black Hawk ուղղաթիռը, որը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործողություններ էր իրականացնում։

Դեպքը տեղի է ունեցել Կաուկա նահանգում։ Վթարի հետեւանքով չորս զինծառայող է զոհվել՝ երկու սպա եւ երկու ունտեր-սպա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկրի իշխանությունները պարզում են ողբերգության պատճառը։

Սեպտեմբերին Աֆղանստանի արեւմուտքում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով 5 մարդ էր զոհվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները