NYT․ Հաշքաջին փորձել է խանգարել Twitter-ում այլախոհների դեմ Էր Ռիադի քարոզչությանը

09:05   21 Հոկտեմբեր 2018    150

Սաուդյան Արաբիայի իշխանությունները, օգտվելով սոցցանցի նախկին աշխատակցի ծառայություններից, Twitter-ում այլախոհների դեմ տեղեկատվական քարոզչություն են իրականացնում։

Լրագրող Ջամալ Հաշքաջին փորձում էր դիմակայել դրան՝ տեղեկացնում է The New York Times-ը։

Թերթի աղբյուրի, ինչպես նաեւ սաուդյան եւ ամերիկյան պաշտոնատար անձանց տվյալներով՝ «հարյուրավոր մարդիկ են աշխատում Էր Ռիադի, այսպես կոչված, «տրոլների ֆերմայում», որպեսզի խլացնեն անհնազանդների ձայնը, ինչպիսին Հաշքաջին էր»։ Հոդվածում նշվում է, որ այս քարոզչությանը մասնակցում են հարյուրավոր մարդիկ, մեծ մասամբ՝ երիտասարդներ, ովքեր ամսական 3000 դոլար են ստանում։

Նշված քարոզարշավի հիմնական գաղափարախոսը թագավորական գրասենյակի նախկին խորհրդական Սաուդ ալ Կախտանին էր, ում հեռացրեցին Հաշքաջիի սպանությունից հետո։

Թերթը նշում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են, թե թագավորության իշխանությունները օգտվել են Twitter-ի աշխատակից Ալի Ալզաբարի ծառայություններից, ով սոցցանցում աշխատել է 2013-2015թթ․ եւ եղել է մշակողներից մեկը, եւ ով հասանելիություն ունի օգտատերերի տվյալներին։

Հոդվածում նաեւ ասվում է, որ իր անհետացումից ոչ շատ առաջ Հաշքաջին փորձել է օգնել կազմակերպել կամավորականների, որոնք կդիմակայեին Twitter-ում Էր Ռիադի այս քարոզչությանը։ Ասում են իբր լրագրողը այդ նպատակների համար 5 հազար դոլար է ուղարկել Կանադայում ապրող «սաուդցի մի այլախոհի»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաշքաջի  


Վերնագիրի այլ պիտակները