Radio France-ը բողոք է ներկայացրել Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածուի դեմ

09:26   21 Հոկտեմբեր 2018    113

Radio France ռադիոկայանը բողոք է ներկայացրել «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ կուսակցության ղեկավար, Ֆրանսիայի նախագահի նախկին 2017թ․ թեկնածու Ժան Լյուկ Մալանշոնի դեմ՝ լրագրողներին վիրավորելու համար՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

France Info ռադիոկայանն իր հերթին տեղեկացնում է, որ բողոքը ներկայացվել է այն բանից հետո, երբ իր հրապարակած տեսանյութում Մալանշոնը France Info-ի լրագրողներին, ովքեր հետաքննել են հրա հաշիվները նախընտրական քարոզարշավի ժամանակ, անվանել է «ապուշներ»։

Radio France-ի լրագրողները եւս իրենց նամակով, որ վերնագրել են «France Info-ի ապուշներից»՝ Ժան Լյուկ Մելանշոնին», արձագանքել են այս դեպքին՝ հայտարարելով, որ «ի տարբերություն Մելանշոնի, ով իրեն սուրբ մարդ է համարում, լրագրողների համար «սուրբը» միայն տեղեկատվությունն է»։

Hayatsk.info

Հեշթեգներ: RadioFrance  


Վերնագիրի այլ պիտակները