Անգլիայում հոկտեմբերի 21-ին նշում են Խնձորի օրը

09:47   21 Հոկտեմբեր 2018    217

Անգլիայում հոկտեմբերի 21-ին կամ դրա մոտակա հանգստյան օրերին նշում են Խնձորի օրը (Apple Day)։

Ամենամյա այս միջոցառումը, որ նվիրված է խնձորներին, պտղատու այգիներին եւ տեղի տեսարժան վայրերին, կազմակերպվում է 1990 թվականից՝ Common Ground բարեգործական կազմակերպության կողմից։

Կազմակերպիչների կարծիքով՝ Խնձորի օրը բնության բազմազանությունն ու հարստությունը տոնելու օր է, ինչպես նաեւ ազդանշան, որ մենք ինքներս կարող ենք ազդեցություն ունենալ այն ամենի վրա, ինչ կատարվում է շրջակայքում։

Հաճախ տոնին մասնակցում է խնձորի նույնականացման ծառայությունը, որը որոշում է, թե ինչ խնձոր եք բերել այգուց։ Միջոցառման ժամանակ առաջարկվում է խնձորով տարբեր ուտեստներ եւ ըմպելիքներ։ Իսկ «խնձորի բժշկի» հետ կարելի է քննարկել ձեր այգու խնձորենիների խդիրները։

Տոնին շատ ընդունված են զանազան խաղերը, խնձորի վրա նետ արձակելը եւ «խնձորային» պատմությունները։

Տոնին անցկացվում է կճեպի ամենաերկար շերտի մրցույթ (The Longest Peel Competition)։ Խնձորի ամենաերկար կճեպը ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում, ըստ որի՝ Քեթի Վալֆերը 11ժամ 30 րոպե խնձոր մաքրելով՝ ստացել է 52 մետր եւ 51 սանտիմետր երկարությամբ կճեպի շերտ։ Ռեկորդը սահմանվել է 1976թ․ հոկտեմբերի 16-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները