Վատիկանը սրբադասել է Հռոմի Պողոս VI պապին

10:10   21 Հոկտեմբեր 2018    123

Քահանայապետ Պողոս VI-ը, որը Հռոմի պապի պաշտոնն զբաղեցրել է 1963-1978 թվականներին, հոկտեմբերի 14-ին պաշտոնապես դասվել է սրբերի շարքը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով Վատիկանի ռադիոյի հաղորդագրությունը, Պողոս VI պապից բացի այսօր սրբադասվել է ևս 6 մարդ:

«Կիրակի Հռոմի Ֆրանցիսկոս պապը գլխավորել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում անցկացված Սուրբ պատարագը, որի ժամանակ սրբերի շարքն է դասել Կաթոլիկ եկեղեցու 7 օրհնյալի», -ասվում է հաղորդագրության մեջ:

Սրբերի շարքը դասվել են Սան Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Արնուլֆո Ռոմերո Ի Գալդամեսը, որին կրակոցով սպանել էին Սուրբ պատարագի ժամանակ 1980-ին, իտալացի հոգևորականներ Ֆրանչեսկո Սպինելլին և Վինչենցո Ռոմանոն, քույրեր Մարիա Կատերինա Կասպերը և Իգնասիա Նասարիա Մարչ Մեսան, ինչպես նաև իտալացի սուրբ Նունցիո Սուլպրիցիոն:

Պողոս VI-ը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 262-րդ պապն էր, որից առաջ եղել է Միլանի արքեպիսկոպոսը: Նա եղել է 19-րդ դարի առաջին պապը, որն այցելություն է իրականացրել Իտալիայի սահմաններից դուրս, ինչպես նաև առաջինն, ով այցելել է հինգ մայրցամաք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները