Աֆղանստանում ընտրությունների առաջին օրը շուրջ 200 հարձակման հետեւանքով սպանվել է 38 մարդ

10:19   21 Հոկտեմբեր 2018    167

Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունների առաջին օրը շուրջ 200 հարձակման հետեւանքով սպանվել է 27 խաղաղ բնակիչ եւ անվտանգության ծառայության 11 աշխատակից, փոխանցում է Associated Press-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ հարձակումների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ:

Անկախ ընտրական հանձնաժողովի նախագահ Աբդուլ Բադի Սայաթը հայտնել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունների առաջին օրը գրանցված 8,8 մլն ընտրողներից քվեարկել է 3 մլն-ից ավելին:

Ընտրություններին ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Քաբուլում, իսկ ամենաքիչ մասնակցությունը՝ Ուրուզգան նահանգում:

Կիրակի ընտրությունները կանցկացվեն եւս 401 ընտրական տեղամասերում, որոնցից 45-ը Քաբուլում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները