Մարդկությունը կարող է ոչնչանալ պլաստիկի պատճառով․ գիտնականներ

10:46   21 Հոկտեմբեր 2018    140

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ պլաստիկե շշերում առկա քիմիական նյութը անպտղություն է առաջացնում, ընդ որում ազդում է մի քանի սերունդների վրա՝ գրում է etcetera.media-ն։

Մկների վրա կատարված հետազոտությունները ապացուցել են, որ պլաստիկե արտադրանքները չեն կարող անվտանգ համարվել։ Պարզվել է, որ անգամ նոր սերնդի պլաստիկը, որը չի պարունակում նախկինում օգտագործվող բիսֆենոլ վնասակար նյութը, առաջացնում է սերմնահեղուկի և ձվաբջիջների անոմալիաների զարգացում, ինչպես նաև անպտղություն։

Գիտնականները պնդում են, որ անգամ բիսֆենոլի բոլոր խառնուրդներից լիովին մաքրված լինելու դեպքում պլաստիկը, ամեն դեպքում, ազդում է մարդու վերարտադրողական գործառույթի վրա, իսկ նրա ազդեցությունը պահպանվում է նվազագույնը 3 սերունդ։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները