NASA-ն պատրաստվում է մարդիկ ուղարկել Վեներա

14:36   21 Հոկտեմբեր 2018    149

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) մշակել է դեպի Վեներա օդաչուավոր թռիչքի նախագիծ:

Այն ենթադրում է մոլորակի ուսումնասիրում դիրիժաբլի միջոցով, որում գիտարշավի մասնակիցները կարող են անցկացնել մի ամբողջ ամիս, նախքան Երկիր վերադառնալը:

Նախագծի նկարագրությունը զետեղված է NASA-ի կայքում։ «Փոթորիկների մոլորակի» մակերեւույթի վրա իջնել չի ենթադրվում: Չնայած այն բանին, որ Վեներան իր երկրաբանական կառուցվածքով շատ նման է Երկրին, դրա մթնոլորտի առանձնահատկությունները հանգեցնում են այն բանին, որ այդ երկնային մարմնի մակերեւույթն այն աստիճան է շիկացած, որ այնտեղ կապարը կարող է հալվել: Դրա փոխարեն մթնոլորտի վերին շերտերում՝ մոտավորապես 50 կիլոմետր բարձրության վրա, ճառագայթման խտությունն ու մակարդակը միանգամայն հիշեցնում են երկրայինը:

Հենց այստեղ էլ, NASA-ի մասնագետների մտահղացմամբ, պետք է մի ամբողջ ամիս անցկացնեն երկու աստղանավորդները՝ դիրիժաբլի անձնակազմը, որն ուղեծրից կիջեցվի պարաշյուտով: Այդ ամբողջ ժամանակ նրանք կկարողանան կատարել հետազոտություններ եւ «օդից» ուսումնասիրել մոլորակը: Այնուհետեւ, երբ պաշարեղենն ու թթվածինն սպառվելու վրա լինեն, անմիջականորեն դիրիժաբլից կնետվի հրթիռ, որով անձնակազմը կվերադառնա ուղեծիր, որտեղ նրանց կսպասի տիեզերանավը, որով նրանք արդեն կուղեւորվեն Երկիր:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները