Առնվազն 12 մարդ է զոհվել Կոնգոյում

21:04   21 Հոկտեմբեր 2018    232

Առնվազն 12 մարդ է զոհվել Կոնգոյում, այդ թվում՝ մեկ զինվորական, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության (ԿԺՀ) արեւելքում՝ Հարավային Կիվու նահանգի վրա «Դեմոկրատական ուժերի դաշինք» ահաբեկչական խմբավորման ուգանդացի զինյալների հարձակման հետեւանքով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով France Internationale-ին, հարձակումը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը Բենի քաղաքում։ Նշվում է, որ քաղաքի բնակիչները, ցնցված տեղի ունեցածից, փողոց են դուրս եկել՝ ի նշան բողոքի։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ ռեզինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառել։ Agence France-Presse-ն իր հերթին հայտնել է, որ 15 մարդ, այդ թվում 10 երեխա է աեւանգվել հարձակման հետեւանքով։

«Դեմոկրատական ուժերի դաշինք» ահաբեկչական խմբավորումը 1996 թվականից ի վեր ակտիվորեն գործում է Աֆրիկյան մեծ լճերի շրջանում։ Դրա կազմում են մտնում ուգանդացի արմատականներ, Ռուանդայից վտարված հութուներ եւ ԿԺՀ-ից զինյալներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգո   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները