Քաշմիրում 6 խաղաղ բնակիչներ զոհվել են զինյալների հետ բախման հետեւանքով

21:18   21 Հոկտեմբեր 2018    258

Ջամու եւ Քաշմիր նահանգում անվտանգության ծառայության եւ զինյալների միջեւ դիմակայության հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը աճել է՝ հասնելով 6-ի, 40 մարդ էլ վիրավորվել է, հայտնում է NDTV հեռուստաալիքը։

«Վեց մարդ է զոհվել։ Մենք փորձում ենք պարզել, թե ինչ է պատահել եւ ինչ պայթուցիկ է դա եղել»,- հեռուստաալիքը մեջբերում է ոստիկանության գլխավոր տեսուչ Սվայամա Պրակաշա Պանիի խոսքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ նշվել էր մեկ զոհված խաղաղ բնակչի մասին եւ 30 վիրավորների։ Կիրակի օրը առավոտյան բախում է տեղի ունեցել Կուլգամ շրջանում անվտանգության ծառայության եւ ենթադրյալ զինյալների միջեւ, նրանցից երեքը չեզոքացվել են կրակահերթի ժամանակ։

Այդ ժամանակ դեպքի վայրում հավաքվել են խաղաղ բնակիչներ, որտեղ շուտով պայթյուն է որոտացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաշմիր   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները