Թուրքիայում առաջին անգամ տեղական ավտոմեքենայի կոնցեպտ է ներկայացվել

21:22   21 Հոկտեմբեր 2018    244

Ստամբուլում տեղի ունեցած ցուցահանդեսներից մեկի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է ամբողջովին տեղական հնարավորություններով նախագծված էլեկտրական ավտոմեքենա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ավտմեքենան ներկայացրած ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ բոլոր ձևակերպումներն անցնելուց ու արտադրության թույլտվությունը ստանալուց հետո հնարավոր կլինի կես տարուց սկսել մեքենայի սերիական արտադրությունը:

Էլեկտրական շարժիչով համալրված ավտոմեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 150կվտ, որը հավասարազոր է ներքին այրման շարժիչների 205 ձիաուժ հզորությանը:

«Ներքին և արտաքին դիզայնը, շարժիչը, փոխանցման տուփը, էլեկտրական ապահովումն ու անհրաժեշտ համակարգչային ծրագրերը տեղական արտադրության են»,- հայտարարել է մեքենան նախագծած ընկերության ներկայացուցիչը:

«TM 480» անվանումով մեքենան մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել 400կմ: 100կմ անցնելու համար միջինում կծախսի 10 թուրքական լիրայի (1.8 դոլար) էլեկտրաէներգիա: Մեքենայի արժեքը կկազմի 200.000 թուրքական լիրա (36.000 դոլար):

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները