Ս. Արաբիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չգիտի Հաշաքջիի դիակի գտնվելու վայրը

21:37   21 Հոկտեմբեր 2018    241

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցից հետո սպանված Washington Post-ի սյունակագիր Ջամալ Հաշաքջիին սպանողները չարաշահել են լիազորությունները, սխալ են թույլ տվել եւ փորձել են դա թաքցնել, փոխանցում է «Լենտան»՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրայի հարցազրույցը Fox News հեռուստաալիքին։

Նա հավաստիացրել է, որ չգիտի, թե ինչպես է սպանվել լրագրողը եւ որտեղ է այժմ նրա դին գտնվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախարարի խոսքով՝ մարդասպանների գործողությունները համաձայնեցված չեն եղել թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ։ «Նույնիսկ հետախուզության վերին ղեկավարությունը տեղյակ չի եղել դրա մասին։ Դա չհամաձայնեցված գործողություն է եղել»,-հավելել է ալ Ջաբեյրան։

Էր Ռիադի պաշտոնական վարկածի համաձայն՝ Հաշաքջին մահացել է հյուպատոսությունում հանդիպած մարդկանց հետ վեճի հետեւանքով։ Միաժամանակ, սակայն, չի հստակեցվում, թե ով են եղել այս մարդիկ։ Սաուդյան Արաբիայի բացատրությունները չեն բավարարում ԵՄ-ին ու ԱՄՆ-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա   Ջամալ-Հաշաքջի  


Վերնագիրի այլ պիտակները