Անարխիստները ստանձնել են Կանադայի դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունը

21:53   21 Հոկտեմբեր 2018    258

«Ռուբիկոն» ահաբեկչական խմբավորման անարխիստները ստանձնել են Աթենքում Կանադայի դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ անարխիստները նաեւ հրապարակել են հարձակման տեսանյութը։ Կազմակերպության անդամները այս արարքը բացատրում են այն հանգամանքով, որ Կանադան իր դեսպանատան միջոցով զբաղված է հունական Խալկիդիկի շրջանում կանադական Eldorado Gold ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության լոբբինգով։

Նշվում է, որ դեսպանատան վրա հարձակվողները կոտրել են շենքի ապակիները եւ ներկեր լցրել շենքի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աթենք   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները