Համացանցի օգտատերերի մեծամասնությունը տղամարդիկ են․ հետազոտություն

22:31   21 Հոկտեմբեր 2018    222

Պարզվել է, որ համացանցի օգտատերերի մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ մի քանի երկրներում համացանցում կանանց լսարանը երկու անգամ պակաս է տղամարդկանցից, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, որը հրապարակել է Inclusive Internet Index կազմակերպության հետազոտության արդյունքները։

Տղամարդիկ հնարավորություն ունեն համացանցից օգտվել միջինում 33,5 տոկոսով ավելի հաճախ, քան կանայք։ Հիմնականում սա կապված է այն սահմանափակումների հետ, որ ունեն կանայք շատ երկրներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Web Foundation կազմակերպության հետազոտությունների ղեկավար Դանարայ Տակուրը համոզված է, որ եթե ընտանիքում ընդամենը մեկ հեռախոս լինի, ապա այն, ամենայն հավանականությամբ, կհայտնվի տղամարդու ձեռքում։

Մեկ այլ գործոն է միացման բարձր գները։ Փորձագետները վստահ են, որ չքավորները համացանցով կհետաքրքրվեն միայն այն դեպքում, երբ հասանելիության գինը իրենց ամսական եկամուտի երկու տոկոսին հասնի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Համացանց  


Վերնագիրի այլ պիտակները