Լեհաստանում իշխող կուսակցությունը առաջատար դիրքեր է զբաղեցնում․ էքզիթ փոլ

09:00   22 Հոկտեմբեր 2018    305

Լեհաստանում իշխող «Օրենք եւ արդարադատություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Յարոսլավ Կաչինսկին, առաջատար դիրքեր է զբաղեցնում կիրակի օրը երկրում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, էքզիթ փոլն անցկացվել է Ipsos հետազոտական ընկերության կողմից։

Սոցիոլոգների տվյալներով՝ 2015-ից հանրապետությունում իշխող կուսակցության օգտին է քվեարկել ընտրողների 32,3 տոկոսը։ Պետական ընտրական հանձնաժողովը ընտրության վերջնական արդյունքները պատրաստվում է ներկայացնել չորեքշաբթի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները