Տշասկովսկին հաղթել է Վարշավայի քաղաքապետի ընտրություններում․ Exit poll

09:06   22 Հոկտեմբեր 2018    250

Ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» եւ «Նովոչեստնայա» դաշինքի ներկայացուցիչ Ռաֆալ Տշասկովսկին հաղթանակ է տարել Վարշավայի քաղաքապետի ընտրություններում, այսպիսի արդյունքները երեւում են Ipsos հետազոտական ինստիտուտի անցկացրած exit poll-ում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ընտրատեղամասերը փակվել են 21։00-ին։ Exit poll-ի տվյալներով՝ ընտրատեղամասեր է եկել ընտրողների 50 տոկոսից ավելին։

Հարցման տվյալներով՝ Տշասկովսկին հավաքել է 54,1 տոկոս՝ պարտության մատնելով իր գլխավոր հակառակորդ Պատրիկ Յակիին՝ իշխող «Օրենք եւ արդարադատություն» կուսակցության թեկնածուին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վարշավա   Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները