Բելգիան կոչ արել Ս. Արաբիային բացահայտել տվյալները

09:10   22 Հոկտեմբեր 2018    269

Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը կոչ է արել Սաուդյան Արաբիային գաղտնազերծել լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետ կապված քննության ողջ տեղեկատվությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նախարար Ռեյնդերսը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

Նրա խոսքով, ներկայումս առավել, քան երբեւէ հարկ է պաշտպանել սպառնալիքների տակ գտնվող լրագրողներին։ «Կոչ ենք անում սաուդյան իշխանություններին բացել Ջամալ Հաշուքջիի սպանության գործի մանրամասները»,- գրել է Բելգիայի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ սաուդյան իշխանությունները նաեւ պարտավոր են անել ամեն բան, որպեսզի հետագայում նման որեւէ դեպք տեղի չունենա։ Ավելի վաղ Կանադան հայտարարել էր, որ Հաշուքջիի սպանության մասին Սաուդյան Արաբիայի հայտարարությունը անհետեւողական է եւ ոչ լիարժեք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները