Մերկելը հայտարարել է զենք մատակարարելու անհնարինության մասին

09:21   22 Հոկտեմբեր 2018    283

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հանդես գալով շրջաններում ընտրությանը իր կուսակցության աջակցությամբ, հայտարարել է այն մասին, որ Գերմանիան չի արտահանի սպառազինություն Սաուդյան Արաբիային՝ սպանված լրագրող Ջամալ Հաշաքջիի գործում պահպանվող անորոշության ֆոնին, հայտնում է Spiegel-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիային սպառազինության մատակարարման պայմանագրերին ոչինչ չի սպառնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առաջին հերթին` մենք վճռականորեն դատապարտում ենք այս դեպքը։ Երկրորդ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է զենքի արտահանմանը, ապա դա հնարավոր չէ ներկա պայմաններում»,-ասել է Մերկելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները