Իլոն Մասքը հայտնել է Լոս Անջելեսում առաջին ստորգետնյա թունելի բացման օրը

09:30   22 Հոկտեմբեր 2018    221

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը հայտնել է իր ևս մեկ ընկերության՝ The Boring Company-ի հորատած թունելի բացման օրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Առաջին թունելը գրեթե պատրաստ է: Կբացվի դեկտեմբերի 10-ին»,-գրել է Մասքը:

Reuters գործակալությունը հստակեցնում է, որ խոսքը Հոթորնում՝ Լոս Անջելեսի արվարձանում թունելի մասին է, որը համանուն շրջանում է գտնվում:

Ըստ Մասքի՝ ամերիկյան խոշոր քաղաքներում թունելները, որոնք հորատում է The Boring Company-ն, ավտոմեքենաների վարորդներին թույլ կտան ավելի արագ և առանց խցանումների տեղաշարժվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասք  


Վերնագիրի այլ պիտակները