Թրամփն ու Էրդողանը քննարկել են լրագրողի սպանությունը

09:41   22 Հոկտեմբեր 2018    247

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Թրամփն ու Էրդողանը մի քանի թեմա են քննարկել: Գործակալության համաձայն՝ հիմնական թեման եղել է սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում, ինչպես նաև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը: Զրույցի մանրամասները չեն հաղորդվում:

Բացի այդ, նրանք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները