Խաշուկջիին խեղդամահ են արել խուճապի նոպայի ժամանակ. Reuters

10:46   22 Հոկտեմբեր 2018    277

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին խեղդամահ են արել խուճապի նոպայի ժամանակ:

Այդ մասին գրում է Reuters-ը՝ սաուդյան կառավարությունում բարձրաստիճան աղբյուրի հղումով:

Գործակալության տվյալների համաձայն՝ սկզբնապես նախատեսված չի եղել սպանել լրագրողին: Թագավորությունը Թուրքիա է ուղարկել 15 մարդու, որոնք պետք է Խաշուկջիին համոզեին տուն վերադառնալ: Հանդիպման ժամանակ նրանք սկսել են սպառնալ նրան, խոստացել առևանգել նրան: Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, օգնություն կանչել, ինչից թիմը սկսել է խուճապի մատնվել: Խաշուկջիին փորձել են լռեցնել, սակայն փորձը ողբերգությամբ է ավարտվել:

Սխալը թաքցնելու համար մարդասպանները նրա մարմինը փաթաթել են գորգի մեջ, դուրս բերել շենքից հյուպատոսական մեքենայով և փոխանցել «տեղացի համախոհի»՝ Ստամբուլի բնակչի:

Հանցագործության մասնակիցներից մեկը հյուպատոսարանից դուրս է եկել լրագրողի հագուստով, որպեսզի տեսահսկման համակարգի տեսախցիկները ֆիքսեն՝ ինչպես է լրագրողը լքում շենքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խաշուկջի  


Վերնագիրի այլ պիտակները