Աֆղանստանում սպանվել Է թալիբների պարագլուխներից մեկը

10:56   22 Հոկտեմբեր 2018    229

Աֆղանստանի Կունդուզ հյուսիսարեւելյան նահանգում «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Մանսուրն սպանվել Է Իմամ Սահիբի գավառում, որը սահմանակից Է Տաջիկստանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտնել Է աֆղանական ազգային բանակի 209-րդ կորպուսի մամուլի կենտրոնը:

Աֆղանական հրամանատարության տվյալներով՝ կառավարական զորքերի հետ ընդհարումների ընթացքում ոչնչացվել Է առնվազն 20 ահաբեկիչ, այդ թվում՝ ծայրահեղականնների դաշտային հրամանատար Յասին Վահիդը: 209-րդ կորպուսի շտաբում մոլլա Մանսուրի վերացումը գնահատել են որպես նշանակալի հաջողություն, թալիբների առաջնորդը պատասխանատու Էր կառավարական ուժերի վրա հարձակումների համար ոչ միայն Կունդուզի նահանգում, այլեւ հարեւան Թահարի եւ Բաղլանի նահանգներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները