Ամերիկուհին հուզիչ ուղերձով շիշ է գտել օվկիանոսից

13:05   22 Հոկտեմբեր 2018    167

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին գիտարշավից տուն վերադառնալիս է եղել, երբ լողափով քայլելիս ջրում լողացող շիշ է նկատել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Թրեյսի Արնեթին հաջողվել է ջրից դուրս բերել շիշը, որի ներսում տխուր ուղերձ է հայտնաբերել:

Թղթի վրա գրված էին իրեն անծանոթ Ջորջ Գամփերթի ծննդյան ամսաթիվն ու առեղծվածային գրությունը. «Ի՞նչ կանեք, երբ հասկանաք, որ պատասխանը, որը փնտրել եք ողջ կյանքում, իրականում պարզապես հաջորդ հարցն է»:

Արնեթը որոշել է պարզել, թե ինչ է նշանակում այդ ուղերձը: Նախ նա սկսել է փնտրել Google-ում, սակայն անարդյունք: Դրանից հետո կինը դիմել է «Ֆեյսբուքի» օգտատերերի օգնությանը, և մեկ ժամից արդեն նա ուներ անհրաժեշտ տեղեկությունը:

Նրան հաջողվել է գտնել Ջորջի հորը, որի հետ զրույցն ստիպել է իրեն արտասվել: Պարզվել է, որ բոլորովին վերջերս Ջորջ Գամփերթ ավագը ջրին է հանձնել 2010-ին ինքնասպանություն գործած 27-ամյա որդու աճյունափոշին:

Բացի այդ, տղամարդը օվկիանոսին էր հանձնել մահացած որդու խոսքերով շիշը: Այժմ Ջորջ ավագը և Արնեթը որոշել են միասին շիշը հանձնել օվկիանոսին՝ հույս ունենալով, որ այն կօգնի որևէ մեկին հետ կանգնել ինքնասպանության մտքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները