Ֆլորիդայում կրակահերթի ժամանակ վեց մարդ է վիրավորվել

13:42   22 Հոկտեմբեր 2018    176

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կրակահերթի հետեւանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել Ջեքսոնվիլ քաղաքում, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով շրջանի շերիֆի թվիթերյան էջը։

«Ներկա պահին վեց մարդ է տուժել, նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր»,-նշված է հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ դեռեւս ոչ ոք չի ձերբակալվել այս միջադեպի առնչությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները