Ռուսաստանը պատրաստվում է պաշտպանել Բելառուսը

13:24   22 Հոկտեմբեր 2018    168

Բելառուսի վրա ցանկացած զինված հարձակում Մոսկվան կհամարի հարձակում Ռուսաստանի վրա:

Այս մասին «Բելառուս-1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Մինսկում երկրի դեսպան Միխայիլ Բաբիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շատ կարևոր պահ է, ես կարծում եմ և՛ մեր բելառուսցի գործընկերների, և՛ նրանց համար, որոնք ինչ-որ բան են մտածում. ռազմական տեսանկյունից Բելառուսի վրա ցանկացած հարձակում կհամարվի հարձակում Ռուսաստանի վրա՝ դրա բոլոր հետևանքներով»,-ասել է Բաբիչը:

Այսպես է դիվանագետը մեկնաբանել Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա տեղակայելու ծրագրերը: Բաբիչը դա «տագնապալի գործոն» է անվանել և նշել, որ ադեկվատ զարգացղ միջավայրում ռազմական ջանքեր են գործադրվում: Նրա խոսքով՝ տարածաշրջանում գործում է զորքերի դաշնային խմբավորումը, որն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ պաշտպանության և հակահարվածի համար:

Բաբիչն ընդգծել է, որ այդպիսի դիմագրավումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի պետությունների համար, որտեղ կտեղակայվեն այդ բազաները: Դեսպանը հավաստել է, որ Բելառուսը միանգամայն պաշտպանված կլինի: «Մենք դաշնային պետություն ենք, ունենք դաշնային հարաբերություններ, այստեղ միասնական ռազմական քաղաքականություն է, որը երաշխավորում է մեր քաղաքացիների բացարձակ անվտանգությունը»,-եզրափակել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Բելառուս   Բաբիչ  


Վերնագիրի այլ պիտակները