Porsche-ն որոշել է սերիական արտադրության հանձնել էլեկտրական սպորտային ունիվերսալ մոդելը

13:59   22 Հոկտեմբեր 2018    185

Գերմանական Porsche AG ընկերության դիտորդական խորհուրդը հավանության է արժանացրել Mission E Cross Turismo մոդելը սերիական արտադրության ներկայացնելու որոշումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մեքենայի սերիական տարբերակը կարտադրվի Ցուֆենհաուզեն գործարանում: Մեքենայի արտադրության համար 300 նոր աշխատատեղ կստեղծվի:

Ամենագնաց-ունիվերսալը կհամալրվի 800 վոլտ գերարարգ լիցքավորման համակարգով և երկշարժիչ ուժային համակարգով, որի հզորությունը կկազմի 600 ձիաուժ: Մեքենան մեկ լիցքավորմամբ կկարողանա մինչև 500 կմ տարածություն անցնել:

Էլեկտրական Porsche Taycan-ը շուկայում կհայտնվի հաջորդ տարի: Սպորտային մեքենան 100 կմ/ժամ արագությունը կկարողնա զարգացնել 3.5 վայրկյանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Porsche   Mission-E-Cross-Turismo  


Վերնագիրի այլ պիտակները