Facebook-ը պլանավորում Է կիբեռանվտանգության բնագավառի մշակումներով զբաղվող ֆիրմա գնել. The Information

12:48   22 Հոկտեմբեր 2018    214

Facebook ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն Է, ակտիվորեն փորձում Է ձեռք բերել ֆիրմա, որն զբաղվում Է տեղեկատվական անվտանգության բնագավառի մշակումներով:

Այդ մասին հոկտեմբերի 21-ին հայտնել Է The Information ինտերնետ-պորտալը, որը մասնագիտանում Է բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի վերաբերյալ նորությունների բնագավառում: Այս ռեսուրսի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Facebook-ի ներկայացուցիչները արդեն մի շարք ընկերությունների են դիմել դրանք գնելու առաջարկությամբ: Դրանցից մի քանիսի հետ կոնսուլտացիաները ներկայում շարունակվում են, դրանց անվանումներն առայժմ չեն հրապարակվում: Ենթադրվում Է, որ գործարքի մասին կարող են հայտարարել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Ինչպես նշում Է ինտերնետ-պորտալը, նման քայլի հիմնական պատճառը հաքերների վերջերս կատարած գրոհն Էր, որոնց հաջողվել Է կոտրել Facebook-ի շուրջ 30 մլն օգտահաշիվ: Նշված ընկերության ձեռքբերմամբ Facebook-ում հույս ունեն ոչ միայն ամրապնդել սոցցանցի անվտանգությունը, այլեւ հասարակայնությանը ցույց տալ ակտիվ հակազդեցությունը կիբեռհանցագործների նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները