Մոլդովան հրաժարվել է 2019-ին ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել

12:58   22 Հոկտեմբեր 2018    278

Քիշնևը մտադիր չէ 2019-ի առաջին կեսին Եվրամիությանն անդամակցելու հայցադիմում ներկայցնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն: Նրա խոսքով՝ անցած տարվանից ԵՄ-ում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես՝ Brexit-ի հետ կապված: Կանդուն նշել է, որ ԵՄ-ն այսօր շատ խնդիրնեերի և մարտահրավերների հետ է առնչվում, ինչը հանգեցրել է միության քաղաքականության փոփոխության՝ նոր անդամներ ընդունելու միջոցով:

«Պետք է իրատես լինել: Մենք կարող ենք Ռումինիայից ինչ-ինչ արտոնություններ ակնկալել նրա՝ ԵՄ-ում նախագահության շրջանում, սակայն վաղաժամ է հայտարարել անդամակցելու հայցադիմում ներկայացնելու մասին», -ասել է նա՝ խոստանալով Եվրախորհրդարանի ընտրություններից հետո այդ հարցը քննարկման դնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները